Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Օհանյանի ու Մինասյանի վերաբերյալ նիստին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է Սեյրան Օհանյանի ու Արծվիկ Մինասյանի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու մասին միջնորդության քննարկմանը։

Նա նշել է, թե քրեական գործը ապօրինի ու կեղծ է. «Մասնակցելու ենք ԱԺ այդ նիստին, այդ ընթացքում կհամոզվեք, որ դա ամբողջությամբ ապօրինի, կեղծ գործընթաց է»։