Ադրբեջանը Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի հարցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հայաստանին ինչ-որ չափով նյարդայնացնում է «միջանցք» բառը, լավ, ինչ ուզում են՝ թող անվանեն, բայց նախ՝ Ադրբեջանն ուզում է կապ ունենալ Նախիջևանի հետ։ Դրանից հետո Հայաստանի համար կարող են բացվել նաև այլ հնարավորություններ։
Մենք ուզում ենք Հայաստանը տեսնել տարածաշրջանային տրանսպորտային համակարգի մաս»։