Քաղաքական

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։

«Իմ իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք վերջին զարգացումները և մտքեր փոխանակել առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի դիրքորոշմանը համահունչ՝ ես ընդգծեցի ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի կանխարգելման կարևորությունը։

Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ»,- գրել է Միրզոյանը: