Հունիսի 12-ին «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։
«Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությանը, և դրա հիմքերը բազում են»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։
Նախարարները գոհունակություն են հայտնել «Ռաիսինա» և «Երևանյան երկխոսություն» համաժողովներին երկուստեք ներգրավածության կապակցությամբ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: