Քաղաքական

Անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունները նոր թափ կստանան` ընդգրկելով տարբեր ոլորտներ: Դեսպան Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար` վստահեցնելով, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաների, մասնավորապես, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին ու Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին: