Քաղաքական

Պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս չենք ունեցել. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե Հայաստանի առաջ բացվել են պետության հարատևուոյունն ապահովելու հեռանկարներ։

«Մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասել՝ մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու պետության հարատևությունը առաջիկա հարյուրամյակների համար, երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, ընդ որում, այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։

Բայց ո՞րն է տարբերությունը։ Առաջինը՝ մենք այդ սպառնալիքները կառավարելու տեսական և գործնական հնարավորությոն ենք ստացել, և երկրորդը՝ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ»,- ասել է նա։