Ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները յուրացվել են. նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդ հարցով Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որի ղեկավարը ընդդիմության ներկայացուցիչ էր։
«Դուրս են գալիս, տակից-գլխից խոսում որոշ կաշառակերներ… Չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած՝ բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 մլն հիմնադրամից գողացվել է... Արծվիկ Մինասյանը չէ՞ր այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ո՞ւր են, բա ո՞ւր է իրենց զեկույցը, թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ էդ դեպքում կիմանանք՝ ինչ անենք։ Սիրուն կդիմենք դատարան, և նրանց կստիպեն հակառակը պնդել»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը թեև նշեց, որ գիտեն՝ նման բան չկա, բայց հորդորեց հանձնաժողովի նախագահին պատասխան տալ՝ ինչ եզրակացություն ունեն այդ հարցով։