Իմպիչմենտի գործընթացը մեկնարկած է, և դրա ավարտը կարող է լինել բացառապես մեկը՝ հաղթանակը. լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի ձևաթղթի տակ այս պահին ստորագրել են «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորները:
«Հաղթանակի ճանապարհը ենթադրում է բոլոր հնարավոր սահմանադրական միջոցներով՝ տեղեկատվական, փողոցային ճնշում, քաղաքական ճնշում և այլն, հասնել անհրաժեշտ թվով ստորագրությունների. ուշադրություն, հաղթանակի համար անհրաժեշտ թվով։ Թվեր են ասվում, որոնք մեզ համար բացարձակապես հիմք չեն։ Մենք այս գործընթացը ԱԺ փաստացի մուտք ենք անելու այն ժամանակ, երբ դրա ուղղությամբ շոշափելի ձեռքբերումներ լինեն՝ ստորագրությունների տեսքով»,- ասել է Մամիջանյանը։