Շինարարությունը վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջորդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցավ առաջ. ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանին։
Նա նշել է, որ կրթության մասին խոսելիս պետք է հիշել՝ ինչ է արել ՀՅԴ-ն, երբ կրթության ոլորտը նրանց ձեռքում էր։
«110 դպրոց է կառուցվել». արձագանքել է Գալստյանը։
Նրանց միջև լեզվակռիվ սկսվեց։ Հաջորդիվ ձայնը տրվեց ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, որը հարց տալու փոխարեն արձագանքեց Ծովինար Վարդանյանի ելույթին։
«Կեղծ, սուտ տվյալների համար համար պիտի պատասխան տաք»,- նշեց Վարդանյանը։