Մայիսի 21-ին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվեց 2025-26թթ. խորհրդակցությունների ծրագիրը։
Radar Armenia-ն ԱԳՆ-ից հետաքրքրվել է՝ բացի Ռուսաստանից, Հայաստանը մինչ այժմ ո՞ր երկրների հետ է խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փաստաթղթեր կնքել։
ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանը խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել մի շարք պետությունների արտաքին գործերի գերատեսչությունների հետ.
Մասնավորապես.
- Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներ.
Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Կատար, Սիրիա, Իսրայել, Լիբանան, Քուվեյթ, Հորդանան, Օման, Մարոկկո, Թունիս
- Աֆրիկա
Եթովպիա, Բենին, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն,Մադագասկար, Սենեգալ, Կոնգո, Տոգո, Կոտ դ'Իվուար
- Ասիա
Ղազախստան, Չինաստան, Հնդկաստան, Թաիլանդ, Հվ․ Կորեա, Վիետնամ, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Կամբոջա
- Ամերիկա
Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Պերու, Գվատեմալա
- Եվրոպա
Ֆրանսիա, Նիդերլանդներ, Չեռնոգորիա, Կիպրոս, Հունաստան և այլն։