Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի համար


ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար. Radar Armenia-ն տեղեկացավ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից։ 

««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ողջամիտ ժամկետներում ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,- փոխանցեցին խմբակցությունից:   

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։