«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս պահին ռեալ չի համարում վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ ձայների ապահովումը. այս մասին նա ասել է ԱԺ-ում ունեցած ճեպազրույցում։
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած թեկնածու Դավիթ Համբարձումյանին՝ նա նշել է, որ կարծիք չի կարող հայտնել.
«Կարող է՝ Դավիթ Համբարձումյանին փողոցում մի անգամ բարևած լինեմ. անձամբ չեմ ճանաչում»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնության վերաբերյալ իրենք դեռ քննարկում չեն ունեցել։