Քաղաքական

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի:

Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական