ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ այս ամսվա վերջին կամ մյուս ամսվա սկզբին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նիստը․
«Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որ մշակվել են, մինչ այդ որևէ փակագիծ բացել չեմ ցանկանա»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է անկախության հռչակագիրը սահմանադրության նախաբանում թողնել-չթողնելու հարցին, Գալյանը նշեց, որ այդ հարցում որևէ հստակություն չկա։