Քաղաքական

Վալենտինա Մատվիենկոն ժամանեց Հայաստան

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:

Վալենտինա Մատվիենկոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: