Ըստ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Բաքվի հետ բանակցություններում հարցրել են՝ իրո՞ք համոզված են, որ Հայաստանի սահմանադրությունը խոչընդոտ է խաղաղության պայմանագրի կնքմանը, թե՞ այդ փաստարկը հնչեցնելով ժամանակ են ձգում.
«Ցավոք, ես կամ մյուս գործընկերներս, վարչապետը ադրբեջանական կողմից չենք ստացել սպառիչ պատասխան, որ կարողանամ ձեզ ասել»։
Ըստ Միրզոյանի՝ իրենք փաստարկներ են ներկայացրել ադրբեջանական կողմին, որ սահմանադրությունը խնդիր չէ, նաև՝ առաջարկել են լուծումներ.
«Մեր հանդիպումների իմաստն ու հիմնական խոսակցությունը վերջին շրջանում, հատկապես՝ տեքստի համաձայնեցումից հետո, այս ոգով ու այս ոճով է ընթանում։ Բայց սա ընթացքն է, չկա որևէ շոշափելի արդյունք, որ ձեզ ասեմ։ Միակ լավատեսականն այն է, որ խոսակցությունը փակ չէ, ընթանում է։ Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեի, որ իրատեսական շանսեր կան մոտ ապագայում հաջող ավարտական փուլ մտնելու հարցում»։