Քաղաքական

«ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի նիստում. հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում։ 

Նա հիշեցրել է, որ Քոչարյանն իր դեմ կաշառքի գործով համաձայնվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով այն կարճելուն. «Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոստովանում է, որ կաշառակեր է։ Հիմա ՀՀ դատական համակարգը պաշտոնապես արձանագրել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը կաշառակեր է»,- ասել է վարչապետը։ 

Նա նաև նշել է, թե այսուհետև, երբ ինքը ելույթ ունենա, և հնչի Քոչարյանի անունը, ասելու է՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական