Քաղաքական

«Թուրքիայի հետ չունենալով դիվանագիտական հարաբերություններ՝ ավելի ակտիվ երկխոսություն ենք վարում». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի հետ չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք շատ ավելի ակտիվ, գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որ իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ,- հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նա համաձայն է պնդումների հետ, որ ժամանակն է՝ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա. 

«Երկխոսությունը տևական ժամանակ դրական հունով է զարգացել։ Իհարկե, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է։ Սա է մեր համոզմունքը»։

Որպես միջանկյալ արդյունք նա մատնանշել է Մարգարայի անցակետի վերանորոգումը։