«Քանի դեռ հարաբերությունների կարգավորում չկա, կա էսկալացիայի վտանգ։ Միաժամանակ, ասեմ՝ շատ իրատեսական եմ համարում մեր հարաբերությունների մոտալուտ կարգավորումը և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, համապատասխանաբար, նաև սահմանների բացումը»,- ասել է նա։
Ըստ Միրզոյանի՝ իրենց ջանքերն այդ ուղղությամբ են կենտրոնացած, և ինքը հավատում է՝ մոտ ապագայում դա երկու ուղղությամբ իրականություն կդառնա։