ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սովետական Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի առնչությամբ Բաքվի պահանջներին.
«Նման հարց երկու երկրների հարաբերություններում, ոչ իրենց, ոչ մեր կողմից չկա և չի քննարկվում։ Իսկ այն, ինչ լսում ենք, այդ թվում՝ արևմտյան Ադրբեջանի խոսույթի շրջանակներում, ուղղակի ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Իհարկե, այդ մասին մենք ադրբեջանական կողմին ասում ենք»։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն էլ Հայաստանի դիրքորոշումը չի կիսում։