Քաղաքական

«Հայաստանում մարդիկ 50 %-ով ավելի լավ են ապրում». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել է 2024թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Առաջին նիստին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, թե 2018թ. հեղափոխությունից հետո մարդիկ 50 %-ով ավելի լավ են ապրում։ Ըստ նրա, 2018թ. ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարը եղել է 173 հազար 996 դրամ, 2025թ. ապրիլին՝ 304 հազար 992 դրամ. «Միջին աշխատավարձի աճը կազմել է 130 հազար դրամ՝ կամ 75 %»։ Ըստ վարչապետի՝ «Սա վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում, ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 %-ով»։ Նա նշել է, որ սա չի նշանակում, թե մարդիկ գոհ են իրենց կյանքից. «Ասածս վերաբերում է աշխատող մարդկանց»։

Ըստ վարչապետի, Հայաստանում ստեղծվել է 242 հազար 119 աշխատատեղ. «Բարձր աշխատավարձ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն»,- ասել է նա։