ԵԱՏՄ անդամ պետությունների օրակարգում Պակիստանի հետ համաձայնագրի կնքման հարց ներառված չէ. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ Պակիստանի հետ, և ԵԱՏՄ անդամ պետությունների օրակարգում ԵԱՏՄ-Պակիստան համաձայնագրի կնքման հարց ներառված չէ»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ԵԱՏՄ-ի ու Պակիստանի միջև քննարկումներ են սկսվել՝ վերջինիս՝ Միությանն անդամակցելու հարցի առնչությամբ։ Ըստ տարածված լուրերի՝ Հայաստանը դեմ է եղել Պակիստանի անդամակցությանը։