Քաղաքական

Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսություն է բացվել

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ներկաներին ողջունել է հայերեն։ Նա նշել է, որ Գորիսը Ֆրանսիայի համար առանձնահատուկ քաղաք է. «Ֆրանսիացիների համար Գորիսը Սյունիքի խաչմերուկն է»։ 

Նա անդրադարձել է նաև հյուպատոսության բացմանը՝ նշելով, որ սա ավելի  է, քան սոսկ հյուպատոսությունը. «Այստեղ բավարար չափով ֆրանսիացիներ չեն ապրում, որ հյուպատոսական գրասենյակ բացվի»։ Ըստ նրա, Գորիսը միշտ եղել է խաչմերուկ և բաբախող սիրտ։