Քաղաքական

«Մտահոգությունները հասցեագրելու ամենաուղիղ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն է». փոխնախարար

Գորիսում տեղի է ունենում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը:

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին՝ նշելով, որ Հայաստանը հանձնառու է հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է «անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել» այն. «Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ ուղիղ և կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում»,- ասել է նա։

Ըստ Կոստանյանի, ՀՀ նպատակն է՝ ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները և սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։