ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայագետների մրցույթի ամփոփման ժամանակ հայտարարել է, թե փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները։ Ըստ նրա՝ այդ պատճառով էլ հիմա, ավելի քան երբևէ, պահանջված է օբյեկտիվ գիտական վերլուծությունը, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանը ու հայի ինքնությունը․
«Սա կարևոր է նաև մեր երկրները միավորող հատկությունների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ինքնություններն այնքան սերտորեն են միահյուսված, որ երբեմն դժվար է դրանք բաժանել: Հետևաբար, կարևոր է, որ հայագիտությունն այժմ այդպիսի ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում»,- ասել է նա։
Ըստ դեսպանի՝ Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում ստեղծվում է հայոց լեզվի դասավանդման ամբիոն. «Սրանք գործընթացներ են, որոնց պետք է ամեն կերպ աջակցենք»: