Քաղաքական

«Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը». Ջոշ Հաք՝ Արմեն Գրիգորյանին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշ Հաքի խոսքերը.

«Հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին զրուցեցի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունը, փոխկապվածությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ»։