Քաղաքական

«Կարող եմ տասից ավել դեպք թվարկել, բայց չեմ անի դեռ». Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե իրենք վարչապետի անվստահության գործընթաց սկսելու համար թեկնածու չեն առաջադրի.

«Որպեսզի առանց այդ էլ բարդ գործընթացը չծանրացնենք քաղաքական ամբիցիաներով, քաղաքական նկրտումներով։ Ու այդպես ՀՀԿ-ն վարվել է վերջին 7 տարվա ընթացքում՝ ցանկացած քննարկման ժամանակ։ Չկա ՀՀ ներքաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ, որը կարողանա գալ, ասել՝ այսինչ գործընթացը վիժեցվեց, այսինչ գործընթացի ընթացքում խնդիր առաջացավ, որովհետև ՀՀԿ-ն քաղաքական ամբիցիա ներկայացրեց։ Ես կարող եմ տասնըքանի դեպք թվարկել, բնականաբար, չեմ անի դեռ»,- ասել է Մամիջանյանը։