Քաղաքական

Ադրբեջանի հետ սահմանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունն ու նվազեցնում խոցելիությունը. ՀՀ փոխվարչապետ

Ադրբեջանի հետ սահմանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունն ու նվազեցնում խոցելիությունը. ՀՀ փոխվարչապետ

Ադրբեջանի հետ իրականացվող սահմանազատմամբ Հայաստանն ամրապնդում է իր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

«Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը: Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ այն կանոնակարգի համապատասխան կիրականացվի։ Չեմ կարծում, որ վտանգներ կառաջանան»,-ասել է ՀՀ փոխվարչապետը։ 

Մհեր Գրիգորյանը նաև հավելել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը և տարածքային սահմանազատումը զուգահեռ ընթացող գործընթացներ են, և մեկը մյուսի իրականացման համար հիմք չէ։ 

Փոխվարչապետը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման օր դեռ հայտնի չէ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական