Երևան

Շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին այս հպարտության, արժանապատվության և պետական մտածողության օրը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ։

«Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը միասնական ոգով պաշտպանեց իր ապրելու և անկախ լինելու իրավունքը։

1918 թվականի այդ վճռորոշ օրերը դարձան նոր պետականության հիմք, որ ծնվեց պայքարից, հավատից ու նպատակային տեսլականից։

Երևանը՝ Առաջին Հանրապետության մայրաքաղաքը, այսօր էլ արժանապատվորեն կրում է այդ պատմական ժառանգությունը՝ զարգանալով, կայունանալով և ուժեղացնելով մեր անկախ պետականությունը։

Շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին այս հպարտության, արժանապատվության և պետական մտածողության օրը։

Ավանդույթի համաձայն այս տոնը նշում եմ Ապարանում՝ ապարանցիների և քաղաքի հյուրերի հետ՝ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին և նրանց գործին։

Փառք մեր հերոսներին։

Փառք Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է ուղերձում։