Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվա առթիվ ելույթում ասել է, թե մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։
«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, թե հանրապետությունն ու ժողովրդավարությունը իրողություն են, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրողություն են, ինքնիշխանությունն ու անկախությունը իրողություն են.
«Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- շեշտել է նա։