Քաղաքական

«Մատվիենկոյին անպայման դիմավորելու եմ». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մատվիենկոյին անպայման գնալու եմ, դիմավորեմ». Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Ես իրեն անձամբ խոստացել եմ։ Նա ասաց՝ բա ո՞նց էիք տիկին Փելոսիին դիմավորել օդանավակայանում, ես ասացի՝ երբ Դուք գաք, ես մեծ հաճույքով Ձեզ ևս կդիմավորեմ։ Նաև Անիտա Դիմիդրեվային եմ դիմավորել, որովհետև կին էր, իմ լավ ընկերը, և տիկին Մատվիենկոյին էլ նույնպես դիմավորելու եմ»,- ասել է Սիմոնյանը, ընդգծելով, որ դրանք բացառիկ դեպքեր են։