Քաղաքական

«Քոչարյանը սկսում է բոլոր ձևերով ապացուցել». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու մասին լուրերին։

«Նույնիսկ իր հարցազրույցում նա հետաքրքիր բան է անում։ Ասում են՝ Միութենական պետության մասին ինչ եք կարծում, ասում է՝ դե նմանատիպ բան չեմ ասել, և սկսում է բոլոր հնարավոր ձևերով ապացուցել ու ներկայացնել Միութենական պետությունը՝ սխալ զուգահեռներ անցկացնելով ԵՄ հետ»,- ասել է նա։ Միաժամանակ, Սիմոնյանը խորհուրդ է տվել այդ թեմայով դիմել Քոչարյանին։