Քաղաքական

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նախարար Բարոն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը: