«Շատերն ասում էին՝ այդ փոքր, լոկալ կոնֆլիկտի համար այդքան մարդ դուրս չի գա, բայց մենք տեսանք, որ դուրս եկավ». լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով 1 տարի առաջ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանը։
«Մենք այդ օրերին ոչ մի օր փողոցից տուն չենք գնացել, չենք հանգստացել, իսկ հաջորդ օրը, երբ Հանրապետության հրապարակում ենք գիշերել, ասել ենք՝ ով ուզում է, կարող է մեզ հետ գիշերել, ով ուզում է, կարող է գնալ տուն, բայց առավոտը գալ և պրոցեսներին մասնակցել։ Կարողացանք անել այն, ինչ հնարավոր է։ Ես էլ որոշակի հատվածի պատասխանատուն եմ եղել. մարդիկ են եղել, որ խոստացել են այլ վայրերում կատարել անհնազանդության ակցիաներ, բայց խոստումը չեն կատարել»,- ասել է Դանիելյանը՝ հրաժարվելով անուններ տալ։