ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկային․
«Անձամբ զբաղվելու և հետևելու եմ. մարդուն բռնում, նստեցնում են, մինչև ինչ-որ բան ինչ-որ տեղից գրի, պատմի։ Այդպես մեր աշխատակազմի կեսն էլ կարող է աշխատել որպես իրավաբան և իրավապահ։ Այդպես չեն աշխատում։ Էդ պրակտիկան, որ մարդուն տանեն, գցեն բանտ, որ ինչ-որ բան կորզեն իրենից ու դրա վրա կառուցեն քրեական գործ, արատավոր գործառույթ է։ Դա պետք է վերացվի»։
Նա դիմել է դատավորներին՝ կոչ անելով նման գործերով չբավարարել միջնորդությունները՝ անկախ նրանից՝ ում է վերաբերվում. «Եթե տեսնում եք, որ արվում է նրա համար, որ քննիչն ուղղակի 3 գործողություն քիչ անի, բայց ունենա փաստաթուղթ, որ մարդն ինքն իր վրա ցուցմունք է տալիս կամ իր վրա բան վերցնում, մի արեք»։