Քաղաքական

ՀՀ-ն ու Ֆրանսիան մտադրությունների մասին հռչակագիր են ստորագրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր։

«Այն նախատեսում է ավելի սերտ համագործակցություն երկու գերատեսչությունների միջև, ներառյալ՝ քաղաքական երկխոսության խորացում, պարբերական խորհրդակցությունների անցկացում, արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության ավելացում և այլն»,- ասել է նա։

Ըստ Միրզոյանի՝ Ֆրանսիայի հետ համագործակցում են ոլորտներում, որոնք մի քանի տարի առաջ չէին էլ կարող քննարկվել։

«Առաջնային նշանակություն ունի ԵՄ-ի հետ գործընկերության խորացման ուղղությամբ մեր համագործակցությունը»,- ասել է նա։ Ըստ Միրզոյանի՝ վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ-ի հետ ընթանում է երկխոսություն, նաև՝ ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ ու խրախուսմամբ։