«Հայաստանն ու Սլովակիան միջուկային էներգետիկայի նույն ռեակտորներն ունեն. կարող ենք հրաշալի համագործակցություն ունենալ». Հայաստանի և Սլովակիայի վարչապետների ասուլիսի ժամանակ ասել է Սլովակիայի վարչապետը։
«Մենք խոսում էինք օգտագործված միջուկային վառելիքի մասին։ Մենք ունենք մասնագիտացված միջուկային ընկերություններ, դուք էլ ունեք, եկեք՝ միավորված ջանքերի միջոցով հրաշալի համագործակցություն ունենանք։ Մենք պայմանավորվեցինք և կուզենք ներառել մասնագետներին»,- նշել է Ռոբերտ Ֆիցոն։
Համագործակցության մյուս ոլորտը, նրա խոսքով, պաշտպանական արդյունաբերությունն է։
«Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կգնենք։ Եթե պետք է շատ գումար ծախսել մեր պաշտպանության վրա, ապա պետք է անել այն, ինչ կարող ենք անել՝ որպես փոքր երկրներ. գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն։ Միևնույն ժամանակ, այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից»,- նշել է Ֆիցոն՝ ընդգծելով, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք։