ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի պաշտոնակցի հետ ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին՝ շեշտելով, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, սահմանների անքակտելիության պահպանման հարցում.
«Սա տարածաշրջանում կանխատեսելի, անվտանգ մթնոլորտի և խաղաղության կառուցման կարևոր գրավական է»։
Նա նշել է, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին, և խաղաղության համաձայնագրի տեքստը ստորագրելու տեղն ու ժամանակը որոշելու հարցում պատրաստ են քննարկումների.
«Մեր շուրջ խաղաղ և անվտանգ միջավայր ձևավորելը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից է»։
Նա անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցություններին. «Մենք տրամադրված ենք ամբողջապես նոր, խաղաղ և անվտանգ տարածաշրջան կառուցելուն։ Համենայն դեպս, մենք մեր կողմից քայլեր անում ենք»։