Քաղաքական

«Գնացքները կարող են գալ, անցնել վերահսկողություն և հասնել մինչև Նախիջևան». Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գնացքները կարող են գալ, անցնել անձնագրային, սահմանային վերահսկողություն և հասնել մինչև Նախիջևան և հակառակ ուղղությամբ։ Սա Հայաստանի առաջարկներից մեկն է՝ ապահովելու կապակցվածություն Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև։ Այս առաջարկը պաշտոնական է և սեղանին է․ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է համանման կապակցվածություն ունենալ. «Ադրբեջանից Ադրբեջան (նկատի ունի՝ Նախիջևան) Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով․ պետք է հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը»։

Փաշինյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի սահմանադրության հետ կապված հարցին. 

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան Հայաստանի հանդեպ որոշ տարածքային պահանջներ։ Բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք՝ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի։ Մեր մոտեցումը սա է»,- նշել է նա։