Քաղաքական

«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է.

«Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը:

Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»։