Քաղաքական

«Սա իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է». Սերժ Սարգսյան

Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է. հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված նոր գործով դատաքննությանը։

Նշենք, որ նոր մեղադրանքն առնչվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնմանը, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը:

20 տարվա վաղեմության գործը առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և «Եռաբլուր» պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Խոսքը 2005 թվականի գործարքների մասին է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր: