Քաղաքական

Նոր նշանակումներ քաղաքապետարանում

Արման Անդրեասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական. այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Գևորգ Ղարիբյանն էլ նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար: 

Տիգրան Ավինյանը շնորհավորեց նրանց նշանակման առիթով: