Քաղաքական

«Գիտեն՝ ինչ են արել, և այդ գիտակցությունը բերում է ներվային դրսևորումների». Քոչարյան

«Մինչև հերթական ընտրություններ 1 տարի է մնացել։ Հնարավոր են արտահերթ ընտրություններ, թե չէ, հնարավոր է։ Որոշակի հավանակնություն տեսնում եմ։ Պարզ է, որ այդ քաղաքական մարտերը խորհրդարանում պետք է սրվեն». հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ գալիք տարին այդպես կշարունակվի։

«Սուր է լինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն՝ ինչ են արել, և այդ գիտակցությունը բերում է ներվային դրսևորումների»,- ասել է նա։

Նա նշել է, որ ԱԺ նախագահութունն էլ է սադրում. «Ալեն Սիմոնյանը չի հասկացել, որ խորհրդարանի խոսնակն է, ոչ թե տնօրենը։ Որ վերևում նստում են, գիտեն՝ դիրեկտոր են։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունն այն է, որ կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնել։ «Բլիժնի բոյի» մեջ նա չպետք է մտնի»։ Ըստ նրա՝ «ամեն ելույթից հետո մեկնաբանություններ են անում, մեյդան են ընկնում»։