Քաղաքական

Պանդորայի արկղը բացված է․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը․

«Պանդորայի արկղը բացված է։ 

Փոխանակում եմ իմ ընտանիքին պատկանող, բանկում գրավադրված, առանց խմելու և ոռոգման ջրի, ուղղանկյունաձև «դղյակը» Քոչարյանի ընտանիքին պատկանող յուրաքանչյուր անշարժ գույքի, կազմակերպությունում մասնաբաժնի, արտասահմանյան բանկում առկա բաժնի հետ, սակայն այն դեպքում, եթե նրանք մեր ընտանիքի պես կկարողանան ապացուցել այդ գույքի օրինական ծագումնաբանությունը:

Հ.Գ. Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք, կանանց հետևը պախկվելով՝ մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք, որ 4.000.000.000 դոլար չի, ավելի քիչ է, որ մարդասպան չեք, թալանչի չեք ու արդարանում, արդարանում, որ Ռոբերտ Քոչարյան չեք»։