Քաղաքական

Հայաստան կժամանի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանելու Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի
գլխավորած պատվիրակությունը: 

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Մայիսի 19-ին նախատեսվում է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: