Քաղաքական

«Լևոն Քոչարյանի հետ զրույցներ կունենանք» . Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով օրերս խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած  միջադեպին, ասել է, որ իշխանությունը թիրախավորել է Քոչարյանին. «Եւ ամեն առիթ օգտագործում են՝ նրա անունն անհարկի նշելու, մեղադրելու համար»։

Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելուն, նա նշել է. «Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել։ Կարծում եմ, որ Լևոն Քոչարյանի հետ զրույցներ կունենանք։ Այն իրողությունը, որն այսօր տիրում է ԱԺ-ում, այն սադրանքները, որոնք իրենք իրականացնում են՝ քանակից ելնելով, ոհմակային տրամադրությամբ, անընդունելի են»։

Օհանյանը նաև հավաստիացրել է. «Լևոն Քոչարյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու»։