Թբիլիսիում տեղի ունեցած փոխարտգործնախարարների հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով եմ՝ այս ձևաչափը կվերածվի ավելի լայն ձևաչափի․ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը:
«Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերն այս ձևաչափի հաջողությունն ապահովելու ուղղությամբ»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացել էր Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների հանդիպումը: