Քաղաքական

«Սկսում են գոռալ, վիրավորել, սադրանքներ հրահրել». Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ այսօր երկիրը ղեկավարվում է մի խմբի կողմից, որը չունի բովանդակություն, կարողություն, ռազմավարական տեսլական։

«Նրանք չեն տիրապետում պետական կառավարման հիմքերին, ձախողել են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության և թե՛ հասարակական համերաշխության և արդարադատության ոլորտներում»,-ասել է նա։

Ըստ Օհանյանի՝ ամեն անգամ, երբ ընդդիմությունը բարձրացնում է բովանդակային հարցեր, իշխանությունները, պատասխան չունենալու պատճառով, խոսակցությունը փողոցային մակարդակի են իջեցնում.

«Սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակով՝ խեղդել թեման, փշրել բովանդակությունը»,- ասլ է նա։