Քաղաքական

Ղազախական ազգային տարազ՝ ԱԺ նախագահին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Այսօր Աստանայում Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ պարոն Մաուլեն Աշիմբաևի կողմից ստացա ղազախական ազգային հագուստ՝ շապան։ Հագուստի այս ավանդական կտորը մատուցվում է որպես գնահատանք հարգված և ազնիվ մարդուն՝ վստահության մակարդակը ցույց տալու և ազնվականություն արտահայտելու համար: Շնորհակալ եմ իմ հարգարժան գործընկերոջը նման խորհրդանշական նվերի համար»,-գրել է ԱԺ նախագահը։