Քաղաքական

«Դուք «մարտի 1»-ին ժողովրդին սպառնացած ուժայինն եք». Արշակյանը՝ Օհանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ձեր խոսքը բանի տեղ դնող չկա, դուք Քոչարյանի պաշտպանն եք». Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ դիմելով Սեյրան Օհանյանին։ 

Վերջինս տեղից արձագանքում էր նրա ելույթի ժամանակ։ 

«Դուք «մարտի 1»-ին ժողովրդի սպառնացած ուժայինն եք, Դուք բանակի ողնաշարը կոտրած ուժայինն եք, Դուք բանակը քաղաքականացրած ուժայինն եք, չեք կարող, Դուք չունեք այդ իրավունքն՝ ինձ ինչ-որ բան ասելու, հանգիստ պիտի նստեք, լսեք, հարվածներն ուտեք, փորձեք դիմանալ, բայց չեք կարող»,- ասաց Արշակյանը Օհանյանին՝ առաջարկելով քաղաքակրթության սահմանները չխախտել։